• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Բավարիան» պատրաստ է բաց թողնել Կիմիխին․ «Ռեալը» հետաքրքրվածների թվում է

Լուրեր

«Բավարիան» պատրաստ է բաց թողնել Կիմիխին․ «Ռեալը» հետաքրքրվածների թվում է
18.03.2024
997 0

Մյունխենի «Բավարիան» պատրաստ է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել թիմի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Գերմանական ակումբը պատրաստ է 29–ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ առաջարկներ լսել։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին»,«Արսենալը», «Լիվերպուլը» և «Բարսելոնան»։ 

Որոշ գրանդ ակումբներ նույնպես կապ են հաստատել Կիմիխի հետ, սակայն նա չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», ՊՍԺ և «Չելսի»։

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 31 հանդիպման, դարձել 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 75 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։