• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Իսկո. «Հուսով եմ՝ կկարողանամ վերադառնալ Իսպանիայի հավաքական»

Լուրեր

Իսկո. «Հուսով եմ՝ կկարողանամ վերադառնալ Իսպանիայի հավաքական»
30.10.2023
1183 0

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն, որը ներկայումս հանդես է գալիս «Բետիսում», հույս է հայտնել, որ կվերադառնա Իսպանիայի հավաքական:

«Հուսով եմ՝ կկարողանամ վերադառնալ հավաքական: Ես գոհ եմ իմ աշխատանքից և ցանկանում եմ հավաքականին նույնպես օգնել գոլերով և փոխանցումներով:

Հիշեցնենք, որ Իսկոն վերջին անգամ Իսպանիայի հավաքականում հանդես է եկել 2019 թվականի հունիսին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կայացած Շվեդիայի դեմ խաղում (3-0):

2022 թվականի օգոստոսին Իսկոն ազատ գործակալի կարգավիճակում «Ռեալից» տեղափոխվել էր «Սևիլիա», սակայն 5 ամիս անց մարզական տնօրենի հետ կոնֆլիկտի պատճառով խզել էր պայմանագիրը:

2023 թվականի հուլիսին Իսկոն միացել է «Բետիսին» և կնքել 1 տարվա պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 14 հանդիպման, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:


Ամենակարդացված