• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Օուեն. «Կուրտուան երեք գնդակ բաց թողեց, բայց լավագույնն էր «Ռեալի» կազմում»

Լուրեր

Օուեն. «Կուրտուան երեք գնդակ բաց թողեց, բայց լավագույնն էր «Ռեալի» կազմում»
16.01.2023
4210 0

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օոուենը մեկնաբանել է Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունը:

«Կուրտուան երեք գնդակ բաց թողեց, բայց լավագույնն էր «Ռեալի» կազմում: Դրանով ամեն բան ասված է: Համեմատեք երկու թիմերի պահեստայինների նստարանը, ես շոկի մեջ էի:

Պաշտպանները չէին կարողանում ճշգրիտ փոխանցումներ կատարել, իսկ հարձակվողներն անհարմար դիրքում էին: «Ռեալը» Վինիսիուսի միջոցով փորձում էր խաղալ հակագրոհներով, սակայն աներկբա է, որ նա չի կարող դիմակայել բոլորին»,- Օուենի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 14-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր՝ եզրափակիչում 3-1 հաշվով հաղթելով «Ռեալին»: