Լուրեր

Բրազիլիան Միլիտաոյին փորձարկում է այլ դիրքում
24.09.2022
4955 0

Ոչ թե պաշտպանության կենտրոնում՝ այլ եզրում:

Բրազիլիայի ու Գանայի միջև կայացած ընկերական խաղի ժամանակ Էդեր Միլիտաոն խաղում էր պաշտպանության եզրում: Բրազիլացին վատ տեսք չուներ և ակտիվորեն միանում էր հարձակմանը:

Միլիտաոն կարող է այդ դիրում Տիտեի առաջին ընտրությունը լինել: Գլխավոր մարզիչն աջ եզրում այդքան էլ մեծ ընտրություն չունի՝ Դանիլոն ու 39-ամյա Դանի Ալվեսը:

Հետաքրքիր է, որ «Ռեալում» Միլիտաոն միայն մեկ անգամ է խաղացել աջ եզրում՝ «Բետիսի» դեմ խաղում, 2020 թվականի օգոստոսին: «Սան Պաուլուում» և «Պորտուում» նա հաճախ է այդ դիրքում խաղացել: