• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Բետիսը» պատրաստ է 7 մլն եվրո առաջարկել «Ռեալի» կիսապաշտպանի համար

Լուրեր

«Բետիսը» պատրաստ է 7 մլն եվրո առաջարկել «Ռեալի» կիսապաշտպանի համար
09.05.2022
4630 0

«Բետիսը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսին վերադարձնելու տարբերակով, որը համարվում է սևիլիական ակումբի սան՝ հաղորդում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ 25-ամյա ֆուտբոլիստի համար «Բետիսը» պատրաստ է 7 մլն եվրո վճարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Սեբալյոսը դեմ չէ «Բետիս» վերադարձին, բայց «Ռեալը» հնարավոր է նոր պայմանագիր առաջարկի նրան։ Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։