• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Էրլինգ Հոլանդի հայրը մեկնաբանել է որդու՝ «Ռեալ» հավանական տեղափոխությունը

Լուրեր

Էրլինգ Հոլանդի հայրը մեկնաբանել է որդու՝ «Ռեալ» հավանական տեղափոխությունը
16.01.2024
2770 0

Ալֆ-Ինգե Հոլանդը, որը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի Էրլինգ Հոլանդի հայրն է, պատասխանել է այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է իր որդու տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:

«Իհարկե նման տեղափոխություն կարող է կայանալ: Նա կարող է խաղալ յուրաքանչյուր ակումբում»,- Հոլանդ ավագի խոսքը մեջբերում է El Chiringuito TV-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալը»: Transfermarkt-ը 180 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: