• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անչելոտի. «Եթե «Ռեալը» հաղթի ՉԼ-ն, ապա սա իմ կյանքի լավագույն մրցաշրջանը կլինի»

Լուրեր

Անչելոտի. «Եթե «Ռեալը» հաղթի ՉԼ-ն, ապա սա իմ կյանքի լավագույն մրցաշրջանը կլինի»
07.05.2022
3054 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բարձր է գնահատել վերջին տարում թիմի ելույթները։

«Ես երբեք մրցաշրջանի այս հատվածում նման իրավիճակում չեմ եղել։ Մեկ շաբաթվա ընթացքում մենք դարձանք չեմպիոն ու դուրս եկանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլ։

Լիակատար երջանկության համար հիանալի կլիներ մայիսի 28-ին Չեմպիոնների լիգան հաղթելը ու մենք կփորձենք դա անել։

Եթե մենք հաղթենք, ապա սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջանը կլինի»,- հայտարարել է իտալացին։ 

Ավելի վաղ Անչելոտին մարզել է «Միլանը», «Յուվենտուսը», «Չելսին», ՊՍԺ-ն, «Բավարիան», «Էվերտոնը»։