• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալն» ու 2 անգլիական ակումբ հետաքրքրված են «Վիլյառեալի» կիսապաշտպանի ծառայություններով

Լուրեր

«Ռեալն» ու 2 անգլիական ակումբ հետաքրքրված են «Վիլյառեալի» կիսապաշտպանի ծառայություններով
11.03.2022
2955 0

«Վիլյառեալի» եզրային կիսապաշտպան Յերեմի Պինոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

19-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով «Ռեալը», «Արսենալն» ու «Լիվերպուլն» են հետաքրքրված, հաղորդում է El Desmarque-ն։

Ըստ աղբյուրի՝ «Վիլյառեալը» 80 մլն եվրո է պահանջում իր երիտասարդ աստղի համար, որը պայմանագրում որպես հրաժարագին է գրանցված։ Թոփ ակումբները պատրաստ են այդքան վճարել։

Transfermakt-ը 30 մլն եվրո է գնահատում նրա շուկայական արժեքը։ Պինոն Պրիմերայի 26 խաղում 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։