• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» նախագահը շնորհավորել է Կրոսին ու Բենզեմային

Լուրեր

«Ռեալի» նախագահը շնորհավորել է Կրոսին ու Բենզեմային
11.03.2022
2828 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհավորել է Թոնի Կրոսին ու Կարիմ Բենզեմային՝ նոր ցուցանիշների համար։

ՊՍԺ-ի դեմ խաղում Կրոսն անցկացրեց իր 350-րդ հանդիպումը «Ռեալի» կազմում, իսկ Բենզեման ակումբի պատմության լավագույն ռմբարկուների շարքում շրջանցեց Ալֆրեդո դի Ստեֆանոյին՝ բարձրանալով երկրորդ հորիզոնական, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում «Ռեալի» լավագույն ռմբարկուների ցանկում շրջանցեց Ռաուլին՝ բարձրանալով երկրորդ հորիզոնական։

Ֆրանսիացի հարձակվողը 309 գոլ է խփել «Ռեալի» կազմում, որից 67-ը՝ Չեմպիոնների լիգայում։ «Ռեալի» նախագահը ֆուտբոլիստներին հատուկ մարզաշապիկներ է շնորհել։