Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան դարձել է Բելգիայում Versuz գիշերային ակումբի համասեփականատեր, հաղորդում է Marca–ն։
Այդ ակումբը միշտ լեգենդար կառույցի համբավ է ունեցել և իր հարկի տակ է միավորել հայտնի դիջեյների։
Գարնան վերջում վայրը ժամանակավորապես փակվել էր, որպեսզի տարածությունը մեծացվի և այն կարողանա ավելի շատ հյուրեր ընդունել։
Այն այս պահին կարող է ընդունել ավելի քան 4000 հյուրի։ Գիշերային ակումբում արդիականացվել են լուսային և ձայնային համակարգերը, որոնք էլ ավելի հարմարավետ և հաճելի ժամանց կապահովեն հյուրերի համար։