• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կազեմիրո. «Երբ մեր երկրպագուներն օգնում են, մենք պատրաստ ենք ամեն ինչի»

Լուրեր

Կազեմիրո. «Երբ մեր երկրպագուներն օգնում են, մենք պատրաստ ենք ամեն ինչի»
06.03.2022
1985 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է Պրիմերայի 27-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տոնած հաղթանակը (4-1):

«Լավ հանդիպում էր, մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, խաղում ագրեսիվ, ինչպես նաև հանգիստ էինք։ Մեզ համար կարևոր 3 միավոր էր։ «Սևիլիան» ոչ-ոքի խաղաց և մենք մեծացրինք միավորների առավելությունը։ Առջևում երկար ճանապարհ կա, չպետք է շեղվենք։ Երբ մեր երկրպագուներն օգնում են, մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- Կազեմիրոյի խոսքն է հաղորդում Marca-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն «սերուցքայինների» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև 14 դեղին քարտ ստացել։

27 տուրերից հետո «Ռեալը» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունեցած 63 միավորով։