• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Բարսելոնան» չի կարող բոլոր նորեկներին հայտավորել Եվրոպա լիգայի հանդիպումներին

Լուրեր

«Բարսելոնան» չի կարող բոլոր նորեկներին հայտավորել Եվրոպա լիգայի հանդիպումներին
01.02.2022
3657 0

«Բարսելոնան» չի կարող բոլոր նորեկներին հայտավորել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ հանդիպումներին։ Մրցաշարի կանոնների համաձայն՝ միայն 3 ֆուտբոլիստ կարելի է հայտավորել, հաղորդում է AS-ը։

Հայտացուցակում հաստատ տեղ կգտնեն հարձակվող Ֆերան Տորեսն ու պաշտպան Դանի Ալվեսը։ Իսկ կիսապաշտպան Ադամ Տրաորեյի ու հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի միջև պետք է ընտրություն կատարել։

«Բարսելոնան» վերջին անգամ նշանակությամբ երկրորդ եվրագավաթային մրցաշարում հանդես է եկել 2000/01 մրցաշրջանում։ Այդ ժամանակ «կապտանռնագույնները» կիսաեզրափակիչում զիջել էին «Լիվերպուլին» (0:0, 0:1)