Լուրեր

Բենզեմա. «Մանկուց եմ երազել «Ոսկե գնդակի» մասին»
15.10.2021
1479 0

«Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման խոստովանել է, որ մանկուց է երազում «Ոսկե գնդակն» ստանալու մասին:

Հիշեցնենք, որ այս տարի ֆրանսիացի ռմբարկուն մասնագետների կողմից համարվում է 3 հիմնական հավակնորդներից մեկը:

«Այս մրցանակը ցանկանում են բոլոր ֆուտբոլիստները: Մանկուց եմ երազել «Ոսկե գնդակը» հաղթելու մասին ու եթե ինչ-որ չափով մոտ եմ դրան, խաղընկերներիս շնորհիվ է»,- եզրափակել է Կարիմը:

Նշվում է, որ հիմնական պայքարը լինելու է Ռոբերտ Լևանդովսկիի («Բավարիա»), Լեո Մեսսիի (ՊՍԺ) և Բենզեմայի («Ռեալ») միջև:

Fanat, Realamdrid.am