• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ ինչու Զիդանը մրցաշրջանի կեսից չի գլխավորել ՊՍԺ-ն և որ դեպքում անմիջապես կնշանակվի այդ պաշտոնին

Լուրեր

Հայտնի է՝ ինչու Զիդանը մրցաշրջանի կեսից չի գլխավորել ՊՍԺ-ն և որ դեպքում անմիջապես կնշանակվի այդ պաշտոնին
01.02.2022
4643 0

Զինեդին Զիդանը կարող էր արդեն գլխավորած լինել ՊՍԺ-ն, եթե փարիզյան ակումբին ՉԼ-ի 1/8 եզրափակիչում որպես մրցակից բաժին հասած չլիներ Մադրիդի «Ռեալը»։

Téléfoot-ի լրագրող Ժյուլյեն Մայնարի հաղորդմամբ՝ հենց այս հանգամանքն է ՊՍԺ-ին ստիպել դեռ սպասել։

Հաղորդվում է, որ եթե փարիզյան ակումբը «Ռեալից» դուրս մնա խաղարկությունում, ապա Զիդանն անմիջապես կնշանակվի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ։

ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մշտապես քննադատությունների է ենթարկվում, որն ավելի է սաստկացել Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «Նիսից» դուրս մնալուց հետո (0-0, 5-6` 11-մետրանոցներով):