Լուրեր

Վասկեսը ցանկանում է լքել «Ռեալը»
09.12.2021
2753 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը 2022 թվականին ցանկանում է լքել ակումբը։ El Nacional-ի հաղորդմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբը ցանկանում է լքել Կառլո Անչելոտիի օրոք ոչ բավարար խաղաժամանակ ստանալու պատճառով։

Հաղորդվում է, որ Լուկասը շատ զայրացած է իտալացի մասնագետի պատճառով։ Վասկեսով հետաքրքրված են «Վալենսիան», «Սևիլիան», «Ռոման», «Նապոլին» ու «Արսենալը»։ Վասկեսը «Ռեալի» հետ մինչև 2024 թվականը գործող պայմանագիր ունի կնքած։