• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ որքան գումար կվճարի «Ռեալը» Մբապեին, եթե նա հաջորդ տարի անվճար տեղափոխվի Մադրիդ

Լուրեր

Հայտնի է՝ որքան գումար կվճարի «Ռեալը» Մբապեին, եթե նա հաջորդ տարի անվճար տեղափոխվի Մադրիդ
31.07.2021
3842 0
«Ռեալը» մեծ գումար կվճարի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, եթե նա 2022 թվականին անվճար ակումբ տեղափոխվի, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրը հայտնում է, որ բոնուսը կազմում է 40 մլն եվրո։ Այնուամենայնիվ, աղբյուրը նշում է, որ մադրիդյան ակումբը հույս ունի տրանսֆերն իրականացնել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Մբապեն ՊՍԺ-ի հետ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը պայմանագիր ունի կնքած։ Ֆրանսիական ակումբում հանդես է գալիս 2017 թվականից, իսկ նախքան այդ պաշտպանել է «Մոնակոյի» գույները։

Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 27 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված