• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Մբապեի տրանսֆերը

Լուրեր

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Մբապեի տրանսֆերը
19.11.2021
2173 0

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է թիմ հրավիրել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։

Ֆրանսիացին մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն, ըստ Cadena SER-ի, Լապորտան հայտնել է իր շրջապատին, որ ֆրանսիացուն ձեռք բերելու ջանքեր է գործադրելու։

Մբապեի գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում ֆրանսիացին փարիզյան ակումբի կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 7 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։