Լուրեր

ՊՍԺ-ն սկսել է բանակցություններ վարել Զիդանի հետ
19.11.2021
2180 0

ՊՍԺ-ն սկսել է Զինեդին Զիդանի հետ բանակցություններ վարել։ Ֆրանսիացին կարող է Պոչետինոյին փոխարինել փարիզյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Հաղորդվում է, որ արգենտինացի մասնագետը կորցրել է ակումբի սեփականատերերի վստահությունը։ Նրանք կարծում են, որ չունի այն լծակները, որ կարգի բերի սուպերաստղերով լի հանդերձարանը։

Զիդանն ավելի մեծ հեղինակություն ունի ֆուտբոլիստների շրջանակում և բացի այդ, նրանից շատերը Զիդանի հայրենակիցներն են։

Եթե Զիդանը նախքան մրցաշրջանի ավարտը ստանձնի ՊՍԺ-ի ղեկը, ապա նա նաև կկարողանա Մբապեին համոզել մնալ Ֆրանսիայում, ինչը նաև շեյխերի գերնպատակն է։