Լուրեր

Goal. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն Ալաբայի համար
29.10.2020
1710 0

«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կարիերան կարող է շարունակել Լա լիգայում: 

Ինչպես հաղորդում է Goal-ը, ավստրիացին, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի ամռանը, արդեն մերժել է մյունխենյան ակումբի 3 առաջարկ:

Այս փաստից մտադիր են օգտվել իսպանական գրանդ ակումբները՝ «Բարսելոնան» ու «Ռեալը»: Երկու թիմերն էլ պատրաստ են պայմանգիր առաջարկել 28-ամյա ֆուտբոլիստին:

2020/21 մրցաշրջանում Ալաբան անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված