Լուրեր

Վասկես. «Այս թիմը երբեք չի հանձնվում»
29.10.2020
1522 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մյունխենգլադբախի «Բորոուսիայի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո «Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսը գրառում է կատարել Instagram-ում:

Հատկանշական է, որ իսպանացուն կարևոր առաքելություն էր վստահվել այդ խաղում: Բանը կայանում է նրանում, որ Դանի Կարվախալը, Ալվարո Օդրիոսոլան ու Նաչոն վնասվածք ունեն ու Վասկեսն էր կատարում աջ պաշտպանի պարտականությունները: Ընդհանուր առմամբ, 29-ամյա ֆուտբոլիստը լավ տպավորություն թողեց:

«Այս թիմը երբեք չի հանձնվում: Շարունակում ենք քրտաջան աշխատել ու կատարելագործվել»,- գրել է ֆուտբոլիստը:

Ընթացիկ մրցաշրջանում Վասկեսը 4 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված