• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վացկե. «Վաղ թե ուշ Հոլանդը թոփ ակումբ կտեղափոխվի. գիտեմ, որ «Ռեալը» գայթակղում է նրան»

Լուրեր

Վացկե. «Վաղ թե ուշ Հոլանդը թոփ ակումբ կտեղափոխվի. գիտեմ, որ «Ռեալը» գայթակղում է նրան»
30.09.2021
2288 0

«Բորուսիայի» տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Հանս-Յոախիմ Վացկեն մեկնաբանել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ թիմը լքելու մասին լուրը։

Յուրաքանչյուր պարագայում, վաղ թե ուշ, նա խաղալու է աշխարհի լավագույն ակումբներից մեկում, չնայած հիմա էլ այնտեղ է։ Ես գիտեմ, որ «Ռեալը» գայթակղում է նրան»,- Վացկեի խոսքն է հաղորդում AS-ը։

2021/22 մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com-ը 130 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» հետաքրքրված է նորվեգացի ֆուտբոլիստով։


Ամենակարդացված