• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Տեբաս․ «Մբապեի «Ռեալ» տեղափոխությունը 99 տոկոսով կատարված է»

Լուրեր

Տեբաս․ «Մբապեի «Ռեալ» տեղափոխությունը 99 տոկոսով կատարված է»
24.02.2024
1284 0

Խավիեր Տեբաս (Լա լիգայի նախագահ). «Մբապեի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ» 99 տոկոսով կատարված է։

Relevo. «Ռեալ Մադրիդը» պատրաստվում է Մբապեի ժամանելուն։ Ֆրանսիացու թղթերի ձևակերպումը եզրափակիչ փուլում է։

Ֆաբրիցիո Ռոմանո (լրագրող և ինսայդեր). «Ռեալ Մադրիդը» պատրաստվում է պատմական գործարք կնքել Մբապեի հետ։ 25–ամյա հարձակվողի միանվագ պարգևավճարը կկազմի 100 միլիոն եվրոյից մի քիչ ավելի, որը կվճարվի 5 տարում, իսկ աշխատավարձը կկազմի այնքան, որքան Բելինգեմն ու Վինիսիուսն են վաստակում։

Ամեն բան գտնվում է եզրափակիչ փուլում, հիմա քննարկվում են վերջին դետալները։ Մբապեի ձեռքերում այս պահին կա «Ռեալի» պաշտոնական պայմանագիրը։