• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բեյլը 102-րդ հանդիպումն է վնասվածքի պատճառով բաց թողնում «Ռեալի» կազմում

Լուրեր

Բեյլը 102-րդ հանդիպումն է վնասվածքի պատճառով բաց թողնում «Ռեալի» կազմում
12.09.2021
1824 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի մասնակցի Լա լիգայի 4-րդ տուրում այսօր կայանալիք «Սելտայի» դեմ խաղին՝ մկանային վնասվածքի պատճառով։

Marca-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբում հանդես գալու ողջ տարիների ընթացքում Բեյլը վնասվածքի պատճառով 101 խաղ է բաց թողել և սա 102-րդն է։

Ուելսցին «Ռեալում» հանդես է գալիս 2013/14 մրցաշրջանից սկսած, սակայն նախորդ մրցաշրջանը վարձավճարով հանդես եկավ «Տոտենհեմում»։


Ամենակարդացված