Լուրեր

Անչելոտիի տպավորիչ ցուցանիշը
30.04.2024
1025 0

Կառլո Անչելոտին մարզչական կարիերայում ոչ մի անգամ չի պարտվել «Բավարիային»։

Այսօր նրա ղեկավարությամբ «Ռեալը» ՉԼ–ի կիսաեզրափակիչի առաջին խաղում գերմանական ակումբի հետ ոչ–ոքի՝ 2–2 խաղաց։

Մադրիդյան ակումբում և «Միլանում» աշխատանքի ընթացքում Անչելոտին «Բավարիայի» հետ մրցել է 9 անգամ։ Մյունխենցիները 6–ում պարտվել են, ևս երեք անգամ գրանցվել է ոչ–ոքի։

Հարկ է նշել, որ 2016–ից 2017 թվականներին Անչելոտին աշխատել է գերմանական ակումբում։ Թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մայիսի 8–ին։


Ամենակարդացված