• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» ցանկանում է վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին

Լուրեր

«Ռեալը» ցանկանում է վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին
09.04.2024
1653 0

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։

Ինչպես հաղորդում է լրագրող Էկրեմ Կոնուրը՝ նորվեգացու ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիան» և ՊՍԺ–ն։

Հիշեցնենք, որ Մարտին Էդեգորը Transfermarkt–ի վարկածով ԱՊԼ–ի թոփ 10 ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկն է, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 95 միլիոն եվրո։

Էդեգորը «Արսենալում» հանդես է գալիս 2021 թվականին և ընթացիկ մրցաշրջանի 39 խաղում դարձել է 10 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։