• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անչելոտին ասել է՝ կկարողանա Կամավինգան վաղը նորամուտը նշել «Ռեալի» կազմում

Լուրեր

Անչելոտին ասել է՝ կկարողանա Կամավինգան վաղը նորամուտը նշել «Ռեալի» կազմում
11.09.2021
2953 0

«Սելտայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կառլո Անչելոտիին հարցել են Կամավինգայի նորամուտի մասին։

«Նա պատրաստ է մասնակցել վաղվա խաղին։ Ես աշխարհի լավագույն կիսապաշտպաններն ունեմ՝ Կազեմիրոն, Թոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Իսկո, Ֆեդե Վալվերդե։

Չեմ կարող նրանց բոլորին միասին բաց թողնել խաղադաշտ, կարևորը համբերությունն է»,- ասել է իտալացին։

Ամռանը Կամավինգան «Ռեալ» է տեղափոխվել 31 մլն եվրոյի դիմաց։ Նա մինչև 2027 թվականը գործող պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ։