Լուրեր

«Պատմական գոլեր». Ռոնալդո
23.10.2020
1716 0
2005/06 մրցաշրջանում բրազիլացին «Կամպ Նոուում» գրավեց «Բարսելոնայի» դարպասը՝ գնդակը ցանցն ուղարկելով դարպասապահի գլխավերևով:

Այս շաբաթ «Պատմական գոլեր» շարքն անդրադարձ է կատարել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր, բրազիլացի Ռոնալդոյին: Ֆենոմենալ ունակությունների տեր ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» շարքը համալրեց 2002 թվականին՝ Կորեայում ու Ճապոնիայում կայացած Մունդիալում հաղթելուց հետո: Գոլ խփելու նրա անհավանական հմտությունները, ֆանտաստիկ արագությունն ու խաղը կարդալու անառարկելի ունակությունը բրազիլացուն դարձրին բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից: 

2005/06 մրցաշրջանում Ռոնալդոն «Կամպ Նոու» ստադիոնում գրավեց «Բարսելոնայի» դարպասը՝ գնդակը ցանցն ուղարկելով դարպասապահի գլխի վրայով: Այս գոլով հաշիվը դարձավ 1-1: Բապտիստայի փոխանցումից հետո Ռոնալդոն ընդունեց գնդակը, առաջ շարժվեց՝ դուրս գալով մեն-մենակ դարպասապահի դիմաց ու գնդակը հրաշալի կերպով ուղարկեց դարպասը:

Ռոնալդոն «Ռեալի» կազմում ելույթ է ունեցել 5 մրցաշրջան՝ 177 խաղում դառնալով 104 գոլի հեղինակ: «Սպիտակների» հետ նա 4 տիտղոս է նվաճել՝ Լա լիգա՝ 2, Միջմայրցամաքային գավաթ՝ 1, Իսպանիայի Սուպերգավաթ՝ 1:

Fenomeno, Realmadrid.am