• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ Վարանի տրանսֆերի համար որքան գումար կվճարի ՄՅՈՒ-ն

Լուրեր

Հայտնի է՝ Վարանի տրանսֆերի համար որքան գումար կվճարի ՄՅՈՒ-ն
17.07.2021
2725 0

«Ռեալն» ու ՄՅՈՒ-ն պայմանավորվել են ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերի հարցում։

«Ռեալը» ֆրանսիացու տրանսֆերի դիմաց 58 մլն եվրո կստանա, գրում է A Bola-ն՝ հղում կատարելով ABC-ին։

28-ամյա ֆուտբոլիստը ՄՅՈՒ-ի հետ արդեն 5 տարվա պայմանագիր է համաձայներցել՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով։ «Ռեալը» ֆուտբոլիստին 4 տարվա պայմանագիր ու տարեկան 7 մլն եվրո էր առաջարկում։

Վարանը «Ռեալում» անցկացրած 9 տարիների ընթացքում թիմի հետ նվաճել է 18 տիտղոս։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին Լա լիգայի 31 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։