Լուրեր

Դավիդե Անչելոտին կարող է գլխավորել «Էվերտոնը»
26.01.2023
2698 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդի Դավիդե Անչելոտին կարող է գլխավորել անգլիական «Էվերտոնը», հայտնում է Marca-ն:

Դավիդե Անչելոտին այս պահին «Ռեալի» մարզչական շտաբում է և կատարում է գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները:

«Էվերտոնը» լավ ծանոթ է Դավիդեին, երբ նա հորն օգնում էր անգլիական ակումբում: Կառլոն մերսիսայդյան ակումբը գլխավորել է 2019-ից 2021 թվականներին:

«Ռեալում» հույս ունեն, որ Դավիդեն առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը չի հեռանա մադրիդյան ակումբից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Էվերտոնի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է Ֆրենկ Լեմպարդը, իսկ թիմն այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայի վտանգավոր գոտում է:


Ամենակարդացված