Լուրեր

«Ռեալն» ու «Միլանը» ընկերական հանդիպում կանցկացնեն
13.07.2021
2867 0

«Ռեալն» ու «Միլանը» պայմանավորվել են ընկերական հանդիպում անցկացնելու շուրջ։ Թիմերը կհանդիպեն օգոստոսի 8-ին՝ Ավստրիայում՝ Կլագենֆուրտում։

Մադրիդյան ակումբի համար դա երկրորդ հանդիպումը կլինի մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակներում։ Հուլիսի 25-ին Կառլո Անչելոտիի թիմը կհանդիպի «Ռեյնջերսին»։