• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վարանը ցանկանում է Ալաբայի չափ աշխատավարձ ստանալ «Ռեալում»

Լուրեր

Վարանը ցանկանում է Ալաբայի չափ աշխատավարձ ստանալ «Ռեալում»
12.07.2021
3537 0

ABC Deportes-ի տեղեկություններով, Ռաֆայել Վարանը կցանկանար մնալ «Ռեալում», սակայն մեկ պայման է դրել պայմանագիրը երկարաձգելու համար. նա ցանկանում է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ ստանալ։ Այդքան գումար կվաստակի թիմում Դավիդ Ալաբան և նույնքան վաստակում էր նաև «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը։

Համաձայն սպասվող պայմանագրի, ֆրանսիացու տարեկան աշխատավարձը «Ռեալում» տարեկան 7 մլն եվրո է կազմում։ Սա ավելին է, քան նա ներկայումս ստանում է (տարեկան 5.5 մլն եվրո) և Վարանը հասկանում է, որ ՄՅՈՒ-ում կարող է 7 մլն եվրոյից ավելի շատ գումար վաստակել։

Կենտրոնական պաշտպանը իրեն Պրեմիեր լիգայում է ցանկանում փորձել, բայց «կարմիր սատանաները» «Ռեալին» 45 մլն եվրո են առաջարկում, սակայն «սերուցքայինները» պահանջում են 50 մլն եվրո։