Լուրեր

Իսկոն չի ցանկանում լքել «Ռեալը»
09.07.2021
2771 0

Վերջին ժամանակներս շատ է խոսվում տարբեր ակումբների կողմից Իսկոյի տրանսֆերով հետաքրքրված լինելու մասին։ Չնայած դրան, ըստ ABC-ի, անձամբ կիսապաշտպանը լսել անգամ չի ուզում ակումբից հեռանալու մասին։

Պատճառը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին Կառլո Անչելոտիի նշանակումն է։ Հենց իտալացի մասնագետի օրոք Իսկոն ժամանակին հիանալի սկսեց դրսևորել իրեն թիմում։ Այդ ժամանակահատվածում կիսապաշտպանը 2 մրցաշրջանում մասնակցեց Լա լիգայի 66 խաղի՝ դառնալով 12 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված