• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Սևիլիայում» հերքում են Ռամոսի հետ կապված շշուկները

Լուրեր

«Սևիլիայում» հերքում են Ռամոսի հետ կապված շշուկները
16.06.2021
2380 0
«Սևիլիայի» մարզական տնօրեն Մոնչին հերքել է այն լուրն, ըստ որի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ անդալուզյան ակումբ։

«Ռամոսը «Ռեալի» ֆուտբոլիստ է։ Հիմա նա նոր բանակցություններ է վարում «Ռեալի» հետ։ Սա այն է, ինչ ես կարող եմ ասել»,- նրա խոսքերն է հաղորդում Մոնչին։

Ռամոսը «Սևիլիայի» սան է։ 2020/21 մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նա «արքայական» ակումբի հետ մինչև 2021 թվականի հունիսը գործող պայմանագիր ունի։ Հունիսի 11-ին հաղորդվում էր, որ 35-ամյա իսպանացին 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Սևիլիայի» հետ։


Ամենակարդացված