• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Սա խայտառակություն է»․ Չուամենիի արձագանքը «Վալենսիայի» դեմ խաղին (լուսանկար)

Լուրեր

«Սա խայտառակություն է»․ Չուամենիի արձագանքը «Վալենսիայի» դեմ խաղին (լուսանկար)
02.03.2024
2319 0

Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային»։ Հանդիպումն ավարտվեց 2–2 հաշվով։

90+9–րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը գոլ խփեց, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսոնան չհաշվեց այն՝ խաղի ավարտը ազդարարելով բառացիորեն վայրկյաններ առաջ։

Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները նետվեցին մրցավարի ուղղությամբ և վիճաբանության համար կարմիր քարտ ստացավ Ջուդ Բելինգեմը։

Խաղից հետո մադրիդցիների ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին գրել է՝ «Սա խայտառակություն է»։


Ամենակարդացված