• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալն» ու «Բարսելոնան» ստացել են հաջորդ ՉԼ-ին մասնակցելու թույլտվություն

Լուրեր

«Ռեալն» ու «Բարսելոնան» ստացել են հաջորդ ՉԼ-ին մասնակցելու թույլտվություն
16.06.2021
2506 0
«Բարսելոնան» ու «Ռեալը» կմասնակցեն Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարին։ Երկու ակումբները համապատասխան ծանուցումներն արդեն ստացել են ՈՒԵՖԱ-ից, հաղորդում է El Partizado de COPE-ը։ Ավելի վաղ նման ծանուցում «Յուվենտուսն» էր ստացել։

ՈՒԵՖԱ-ն մայիսի 26-ին կարգապահական գործ էր հարուցել «Ռեալի», «Յուվենտուսի» ու «Բարսելոնայի» նկատմամբ։ Նման պատժի պատճառը Սուպերլիգայի ստեղծման գաղափարն էր, որի ակունքներում կանգնած էին այս 3 թիմերը։