• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բենզեմա. «Մբապեն անհավանական մակարդակի ֆուտբոլիստ է»

Լուրեր

Բենզեմա. «Մբապեն անհավանական մակարդակի ֆուտբոլիստ է»
06.06.2021
2778 0

Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Կիլիանը անհավանական մակարդակի երիտասարդ ֆուտբոլիստ է ու շատ լավ տղա։ Իհարկե մենք ուրախ կլինեինք նրան տեսնել «Ռեալում»։ Ո՞ր թիմը չի ցանկանա գնել նրա տրանսֆերը։

Ներկայումս նա ՊՍԺ-ի հետ պայմանագիր ունի կնքած։ Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի։ Ներկայումս մեր գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությունը հաղթելն է»,- ասել է Բենզեման։


Ամենակարդացված