Լուրեր

Ագուերոն փոխարինվել է շնչառական խնդիրների պատճառով
30.10.2021
16742 0

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել է «Ալավեսին»:

41-րդ րոպեին փոխարինվել է «կապտանռնագույնների» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:

Արգենտինացին մրցակցից հարված չի ստացել: Փոխարինման պատճառը, նախնական տվյալներով, շնչառական խնդիրներն են:

Հավելյալ ինֆորմացիա հայտնի կլինի այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն անցնի: