Լուրեր

«Ռեալը» բաց է առաջարկների համար
02.12.2025
117 0

«Լիվերպուլը» և «Արսենալը» պատրաստվում են առաջարկներ ներկայացնել Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսի համար, որը կարող է լքել մադրիդյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» հետաքրքրված կողմերին տեղեկացրել են, որ կքննարկեն 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի հնարավորությունը, եթե առաջարկը բավարարի իրենց։ Շեշտվում է, որ «Ռեալը» պատրաստ է բաց թողնել Ռոդրիգոյին € 85-90 միլիոնով։

Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերի 15 խաղի, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։

Բրազիլացու աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt–ի տվյալների՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է € 80 միլիոն։


Ամենակարդացված