• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Այնտրախտի» պաշտպանի ծառայություններով

Լուրեր

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Այնտրախտի» պաշտպանի ծառայություններով
02.12.2025
113 0

Sky Sport Germany-ի հաղորդմամբ՝ «Այնտրախտի» պաշտպան Նաթանիել Բրաունը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների ոլորտում։

«Ռեալի» սկաուտները հետևել են ֆուտբոլիստին Բունդեսլիգայում՝ «Քյոլնի» և Չեմպիոնների լիգայում՝ «Ատալանտայի» հետ խաղերի ժամանակ։ Մադրիդյան ակումբը պատրաստ է ձեռք բերել խաղացողին հաջորդ ամառ։

«Այնտրախտը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է € 60-70 միլիոն։ Խաղացողի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է € 30 միլիոն։


Ամենակարդացված