• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Լա լիգայի նախագահը՝ Մբապեի «Ռեալ» տեղափոխության մասին

Լուրեր

Լա լիգայի նախագահը՝ Մբապեի «Ռեալ» տեղափոխության մասին
09.02.2024
2042 0

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը գնահատել է ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու հավանականությունը։

«Մի քանի շաբաթ առաջ ես ասացի,  որ հավանականությունը մոտ 50 տոկոս է, հիմա՝ անգամ ավելին․ 55/60 տոկոս։ Այո, ես այդպես եմ կարծում։ Ամեն օր, երբ Մբապեն նոր պայմանագիր չի կնքում ՊՍԺ–ի հետ, այդ տոկոսն աճում է»,– Տեբասի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Փետրվարի 7–ին El Larguero–ն հայտնել էր, որ Մբապեն մոտ 50 միլիոն եվրո աշխատավարձ և 120 միլիոն եվրո պարգևավճար է պահանջում «Ռեալից»։