Լուրեր

«Ռեալի» պատմության այս օրը․ հունվարի 18
18.01.2026
38 0

Այսօր՝ հունվարի 18–ին, Մադրիդի «Ռեալի» սան և լեգենդ Նաչո Ֆերնանդեսը դառնում է 36 տարեկան։

Նա «Արքայական ակումբում» մասնակցել է 364 հանդիպման, դարձել 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

«Սերուցքայինների» մեծագույն սանն առաջին թիմի հետ նվաճել է 26 տիտղոս՝ դառնալով ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկը։ Նա ակումբում անցկացրել է իր կյանքի մեծ մասը՝ 23 տարի, որից 11–ը՝ առաջին թիմում։

Նա ֆուտբոլի պատմության այն 5 ֆուտբոլիստներից մեկն է, որը 6 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը։