• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկի և նոյեմբերին ընդմիջման ժամանակացույցը

Լուրեր

Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկի և նոյեմբերին ընդմիջման ժամանակացույցը
03.06.2022
3514 0

Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկը ծրագրված է 2022 թվականի օգոստոսի 12-ին։

Այն կդադարեցվի նոյեմբերի 9-ին՝ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկի պատճառով։

Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Լա լիգան կվերսկսվի 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։

«Բարսելոնան» ու «Ռեալը» 2023 թվականի հունվարի 11-ից հունվարի 15-ը կմասնակցեն Իսպանիայի սուպերգավաթին։

Լա լիգայի 2022/23 մրցաշրջանը կավարտվի 2023 թվականի հունիսի 4-ին։


Ամենակարդացված