Լուրեր

ՊՍԺ-ն և Մբապեն հաշտվել են
13.08.2023
3188 0

RMC Sport. Վերջին ժամերին շշուկներ են տարածվել, որ ՊՍԺ-ն ու Մբապեն հաշտվել են: Ակումբի ղեկավարոթյունը փորձում է անել ամեն ինչ, որ փոխի ներկայիս իրավիճակը, որը ձեռնտու չէ երկու կողմերին էլ:

Փարիզյան ակումբի ծրագիրը հետևյալն է՝ նոր պայմանագիր կնքել հարձակվողի հետ մինչև 2025 թվականը՝ խոստանալով նրա տրանսֆերը վաճառել 2024-ին:

ՊՍԺ-ի պաշտոնական հայտարարությունը. Ակումբի և Մբապեի միջև շատ կառուցողական զրույցից հետո, 24-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է առաջին խմբի մարզումներին: