• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» շարունակում է պատրաստվել Լա լիգայի մեկնարկին

Լուրեր

«Ռեալը» շարունակում է պատրաստվել Լա լիգայի մեկնարկին
12.08.2021
1693 0

Օգոստոսի 15-ին «Ռեալը» Լա լիգայի մեկնարկային խաղում կմրցի «Ալավեսի» հետ։

Անչելոտիի սաները երկրորդ մարզումն են անցկացրել։ Դանի Կարվախալն ու Կարիմ Բենզեման մարզվել են ընդհանուր խմբի կազմում։

Մարզումը սկսել է մարզասրահում, որից հետո խաղադաշտում կատարվել են վարժություններ, իսկ հետո՝ գնդակի տիրում ու պրեսինգ։ Մարզման երկրորդ հատվածում տակտիկական վարժություններ են արվել, և փոքր չափի մարզադաշատում անցկացվել են խաղերի շարք։

Ֆերլան Մենդին շարունակել է մարզվել անհատական ինչպես խոտածածկին, այնպես էլ ներսում, իսկ Թոնի Կրոսն ու Դանի Սեբալյոսը մարզվել են մարզասրահում։