Լուրեր

Կրոսը հակված է անսպասելի որոշում կայացնելուն
07.05.2024
1730 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կարող է մրցաշրջանի ավրատից հետո ավարտել կարիերան, հաղորդում է TodoFichajes–ը։

Գերմանացին դեռ չի պատասխանել ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկին։ Կիսապաշտպանը հակված է Եվրոպայի առաջնությունից հետո կարիերան ավարտելու տարբերակին։ Նա դա արդեն քննարկել է մտերիմների հետ։

Կրոսը չի ցանկանում խանգարել «Ռեալի» մարզական զարգացմանը, այդ պատճառով էլ կասկածում է պայմանագրի երկարաձգման նպատակահարմարության հարցում։ Այլ ակումբներում նա չի ցանկանում խաղալ։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 30 հանդիպման, դարձել 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված