• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ո՞ր դեպքից հետո է Նաչոն վերջնականապես որոշել հեռանալ «Ռեալից»

Լուրեր

Ո՞ր դեպքից հետո է Նաչոն վերջնականապես որոշել հեռանալ «Ռեալից»
04.05.2024
1888 0

Մադրիդի «Ռեալի» ավագ, 34–ամյա Նաչո Ֆերնանդեսը վերջնականապես որոշում է կայացրել հեռանալ թիմից այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փոխարինել է նրան «Բավարիայի» դեմ խաղի (2-2) 65–րդ րոպեին, հաղորդում է Marca–ն։

Իսպանացին «այդպես էլ չի հասկացել» մարզչական շտաբի որոշման պատճառը, սակայն համոզվել է, որ ապագայում ավելի դժվար է լինելու մրցակցել մեկնարկային կազմում տեղ գտնելու համար։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նաչոն կարող է կարիերան շարունակել ՄԼՍ–ում՝ մասնավորապես «Ինտեր Մայամիում»։


Ամենակարդացված