• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Դիասը անգլիական ակուբի տրանսֆերային նպատակն է դարձել

Լուրեր

Դիասը անգլիական ակուբի տրանսֆերային նպատակն է դարձել
11.01.2021
1776 0

Daily Mail-ի տեղեկություններով, Մարիանո Դիասը դարձել է «Վեսթ Հեմի» տրանսֆերային նպատակը։ 

27-ամյա ֆուտբոլիստը նաև «Վեսթ Բրոմին» էր հետաքրքրել, բայց նախընտրում է միանալ Դևիդ Մոյեսի թիմին, քանի որ թիմի խաղաոճն իրեն ավելի հոգեհարազատ է համարում։

Յովիչի անունը նույնպես կապում են «Վեսթ Հեմ» տեղափոխության հետ, բայց Մարիանոն ավելի հասանելի տարբերակ է ու 20 մլն ֆունտ է գնահատվում։

Մարիանոն «սերուցքայինների» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման՝ վերջին երկու խաղերում ստանալով ընդամենը 16 րոպե խաղաժամանակ։