Լուրեր

«Ռեալի» 51-րդ եվրագավաթային մրցաշրջանը
18.10.2020
1418 0
«Սպիտակները» ռեկորդակիր են ինչպես հաղթանակների, այնպես էլ մասնակցության քանակով:

Հոկտեմբերի 21-ին Մադրիդի «Ռեալն» 51-րդ անգամ կմեկնարկի եվրագավաթային մրցաշրջանը՝ «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում հանդիպում անցկացնելով Դոնեցկի «Շախտյորի» հետ:

Սա կլինի առաջին անգամը, որ «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտը Չեմպիոնների լիգայի հանդիպում կընդունի, իսկ մինչև այդ ստադիոնում Իսպանիայի հավաքականն արդեն անցկացրել է 2 միջազգային հանդիպում:

1955 թվականից ի վեր, երբ մեկնարկեց մրցաշարը, ոչ մի թիմ «Ռեալի» չափ հաղթանակ չի տոնել: «Արքայական ակումբը» գավաթը գլխավերևում պահել է ռեկորդային՝ 13 անգամ: 

«Ռեալը» ռեկորդակիր է նաև եվրագավաթային մրցաշրջաններին մասնակցելու քանակով: Թիմին հաջորդում է «Բենֆիկան», որն իր պատմության ընթացքում եվրագավաթային 39 մրցաշրջան է անցկացրել:

«Բավարիան», «Այաքսն» ու Կիևի «Դինամոն», որոնք ընթացիկ մրցաշրջանում մասնակիցների թվում են, կրկնակի քիչ են եվրագավաթային մրցաշրջան անցկացրել, քան Մադրիդի «Ռեալը»: 

Fenomeno, Realmadrid.am