• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կուրտուան խոսել է «Օսասունայի» դեմ կայացած խաղի մասին

Լուրեր

Կուրտուան խոսել է «Օսասունայի» դեմ կայացած խաղի մասին
10.01.2021
248 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Լա լիգայի 18-րդ տուրում կայացած «Օսասունայի» դեմ խաղի գոլազուրկ ոչ-ոքին։ Հանդիպման ժամանակ ձյուն էր տեղում։

«Նախևառաջ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աշխատել էին մարզադաշտը կարգի բերելու վրա։

Բայց ցավում է, որ Լա լիգան այդպես վարվեց մեզ հետ։ Մենք գիտենք, թե պայմաններն ինչպիսին էին։ Իհարկե, մենք կարողացանք խաղալ, սակայն բարդություններով, իսկ հիմա չենք կարողանում տուն վերադառնալ։ Մենք մարդիկ ենք, իսկ սա պարզապես շոու է»,- ասել է նա։


Ամենակարդացված