Հոդվածներ

Մոդրիչը դեռ պետք է «Ռեալին»
11.04.2024
1123 0

AS–ի լրագրող Անտոնիո Ռոմերոյի կարծիքը

«Անչելոտին ստիպված էր Մոդրիչին խաղադաշտ մտցնել, երբ «Մանչեսթեր Սիթին» հաշվի մեջ հավասարվեց և անգամ առաջ անցավ։ Եվ Լուկան չհիասթափեցրեց։ Վալվերդեի հիանալի գոլը այդ թվում նրա շնորհիվ էր, քանի որ կարողացավ վերահսկել գնդակի տեղաշարժը, ինչը նկատելի չէր նախկինում։

Մոդրիչը հանդիպման ընթացքը փոխեց շնորհիվ իր ունակությունների և առաջատարի որակների։ Նա արդեն 38 տարեկան է, պարզ է, որ չի կարող մրցաշրջանում 70 խաղի մասնակցել, սակայն նրան միշտ պահեստայինների նստարանին թողնելն անարդար է պարզապես։

Մոդրիչը պատրաստ է ամբողջ ուժերը խաղադաշտում տալ յուրաքանչյուր րոպե։ Շատերը նրա փոխարեն թևաթափ կլինեին և կհեռանային հեշտ գումար աշխատելու ավելի ցածր առաջնություններում, սակայն այս պատմությունը Մոդրիչի մասին չէ»։


Ամենակարդացված